ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումն անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումն անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումն անարձագանք չի մնա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Խորհուրդ ենք տալիս մտածել այն մասին, որ նման սադրանք պարունակող գործողությունները ոչ միայն փլուզում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ նաև չեն նպաստում համաշխարհային մյուս խնդիրների լուծմանը: Իհարկե, նման վարքագիծը չի մնա առանց մեր արձագանքի»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ը:

Նաև ընդգծվել է, որ Պաշտոնական Վաշինգտոնի որոշումը վկայում է, որ ԱՄՆ-ն առճակատումը սրելու օգտին որոշում է կայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում