Ադրբեջանում գրաքննությունը հասել է կաբելային հեռուստաալիքներ

Ադրբեջանում գրաքննությունը հասել է կաբելային հեռուստաալիքներ

Ադրբեջանում իշխանությունների գրաքննությունը հասել է կաբելային հեռուստաալիքներ. կառավարությունը որոշում է պատրաստում կաբելային հեռուստատեսություններով հեռարձակվող որոշ ալիքներ փակելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանի ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի փոխնախագահ Գաֆար Ջաբիեւն այդ առնչությամբ հայտարարել է. «Չենք կարող եթերը նվիրաբերել Ադրբեջանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող ալիքներին»:

«Կաբելային ցանցային հեռարձակումով զբաղվող տարբեր օպերատորներ օգտատերերին 150-200 հեռուստաալիքներ են առաջարկում: Դա լրացուցիչ խնդիրներ է  առաջացնում այն առումով, որ նրանց մեջ կան հեռուստաալիքներ, որոնք Ադրբեջանի դեմ հաղորդումներ են հեռարձակում: Այդ օպերատորները պետք է համաձայնվեն որոշ հեռուստաալիքներ հանել իրենց փաթեթներից, հակառակ դեպքում կաբելային հեռուստաալիքի պայմանագիրը չեղյալ կհամարվի»,–ասել է Գաֆար Ջաբիեւը` չնշելով, թե կոնկրետ որ երկրների հեռուստաալիքները նկատի ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում