Հայաստանի տանկիստները «տանկային բիաթլոնում» առայժմ երրորդ տեղում են

Հայաստանի տանկիստները «տանկային բիաթլոնում» առայժմ երրորդ տեղում են

Հայաստանի տանկիստները Ռուսաստանում անցկացվող բանակային խաղերում առաջին անձնակազմերի մրցարշավից հետո երրորդ տեղն են զբաղեցնում «Տանկային բիաթլոն» մրցույթի անհատական մրցաշարում: Առաջին տեղը գրավել Է Ղազախստանի հավաքականը, երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել Է Բանակային միջազգային խաղերի գլխավոր դատավոր գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն՝ մեկնաբանելով մրցումների միջանկյալ արդյունքները:

«Սրանք միայն առաջին մրցարշավի նախնական արդյունքներն են: Ամեն ինչ կարող Է փոխվել. կարող են փոխվել թե առաջատարները, թե աուդսայդերները: Անձնակազմերի միջև պայքարը շատ լարված է, բոլորը ջանք են գործադրում՝ ռազմական խաղերում լինելու լավագույնը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ «Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի  Տանկային բիաթլոնի մրցաշարի փորձնական մրցումներում Հայաստանի թիմը բավականին լուրջ  արդյունք էր գրանցել՝ զիջելով միայն ՌԴ-ին և Չինաստանին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում