Թուրքագետը չի բացառում, որ անվտանգության խնդիրների պատրվակով Թուրքիայում կհետաձգվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Թուրքագետը չի բացառում, որ անվտանգության խնդիրների պատրվակով Թուրքիայում կհետաձգվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Թուրքիայում տիրող իրավիճակը ճգնաժամային եւ քաոսային է, եւ դրա ամենամեծ մեղավորը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնություններն են: Նրա ցանկությունը` երկրում ստեղծել նախագահական միանձնյա համակարգ, բերեց մի իրավիճակի, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրակ են բացում երկրի քաղաքացիների վրա: Գնահատականը թուրքագետ Հակոբ Չաքրյանինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թուրքագետը չի բացառում, որ նոյեմբերին էլ նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի չեն ունենա, եւ Էրդողանը կհայտարարի, որ երկրում ստեղծված քաոսային իրավիճակից ելնելով նպատակահարմար չի համարում ընտրության անցկացումը:

«Բնականաբար, դա ձեռնտու կլինի միայն Էրդողանի կուսակցությանը, քանի որ ժամանակի ընթացքում Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թուլացնում է իր դիրքերը: Անցկացված հարցախույզերը փաստում են, որ Էրդողանը զիջում է իր դիրքերը»,- ասաց Չաքրյանը` հավելելով, որ միջազգային ասպարեզում էլ Թուրքիայի դերակատարությունը մեծ չէ:

«Հատկապես Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ փոխվեց: Թուրքիան ցանկանում էր Մերձավոր Արեւելքում լինել գլխավոր դերակատար, սակայն այսօր նա դերակատար չէ անգամ տարածաշրջանում»,- ասաց Չաքրյանը` հավելելով, որ Մերձավոր Արեւելքի ավելի քան 7 պետության հետ Թուրքիան լեզվակռվի մեջ է եւ չունի դիվանագիտական հարաբերություն: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չկարողացավ կառավարություն կազմել եւ չկարողացավ կուսակցությունների հետ կոալիցիոն պայմանագիր կնքել: Դրա արդյունքում Թուրքիայում ստեղծվել է ժամանակավոր կառավարություն երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ, որը կգործի մինչեւ նոյեմբերի 1-ը: Հենց այդ օրը երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,66 տոկոսը, քեմալական Ժողովրդահանրապետականկուսակցությունը (ԺՀԿ)` 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,45 տոկոսը,իսկ քրդական ԺԴԿ-ն` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 258 պատգամավորականմանդատ, ԺՀԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ: Գրանցված 56 միլիոն 608 հազար 817 քվեարկողից հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել էր ընտրազանգվածի 83,92 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում