Հալեպ քաղաքում շարունակվում է ջրի և հոսանքի տագնապը

Հալեպ քաղաքում շարունակվում է ջրի և հոսանքի տագնապը

Սիրիայի Հալեպ քաղաքը հոսանքազրկված է, շարունակվում է նաև ջրի տագնապը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ մաքուր ըմպելի ջուրը զինված ընդդիմադիրները գետի մեջ են հոսեցնում, ինչը բնակիչների համար մեծ դժվարություններ է առաջացնում: «Մարդիկ օգտվում են ջրհորերից կամ շշերով են գնում: Բացի այդ, քաղաքում շարունակվում է վառելանյութի տագնապը»,- նշեց աղբյուրը:

Ինչ վերաբերում է քաղաքում տիրող իրավիճակին, նա նշեց, որ սեպտեմբերի 2-ին և 3-ին հայաշատ թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան ահաբեկչական խմբավորումները հրասանդ են արձակել Հալեպի քրիստոնեաբնակ Սուլեյմանիե-Վիլլաներ թաղամասերի մերձակայքում: Բարեբախտաբար, պայթյունը տեղի է ունեցել օդի մեջ և մարդկային վնասներ չեն արձանագրվել: Նյութական վնասներ են կրել շրջանների շենքերն ու մեքենաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում