«Ժամանակ». Շիրակի թեմը ֆինանսական խնդիրների պատճառով դիմել է Գյումրիի ավագանուն

«Ժամանակ». Շիրակի թեմը ֆինանսական խնդիրների պատճառով դիմել է Գյումրիի ավագանուն

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Գյումրիի ավագանու առաջիկա նիստին քննարկվելու է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքը՝ ուղղված Գյումրիի քաղաքապետին՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին պատկանող փոխադրամիջոցների ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի համար նախատեսված գույքային վարումները, որը կազմում է 44.650 ՀՀ դրամ, զեղչելու մասին, նկատի ունենալով Շիրակի թեմի ֆինանսական խնդիրները:

«Այն, որ հիշյալ գումարը այնքան էլ մեծ թիվ չի կազմում, որի ընդառաջման համար անհրաժեշտություն լիներ անպայման համայնքային ավագանու հավանությունը, պարզ է ինքնին, ու հարց է, թե միայն աշխատակարգային ընթացակարգը պահելու համա՞ր է այս փոքր հարցը դրվել ավագանու նիստի քննարկմանը, թե՞ կան այլ պատճառներ ևս:

Այնուամենայնիվ, ուշագրավն այն է, որ Շիրակի թեմը, որը հայաստանյան հնագույն ու ամենից կազմակերպված թեմերից է, ունի ֆինանսական խնդիրներ: Բացառապես բնակչության նվիրատվություններով ապրող եկեղեցական կառույցում կան ֆինանսների հետ կապված խնդիրներ, որովհետև պակասել է մոմի վաճառքը, ծիսակատարությունները, իսկ սա արդեն ուղղակիորեն կապված է մարզի ու քաղաքի բնակչության թվի նվազման ու, ինչու չէ, նաև Շիրակի թեմի մասնատման ու վերջինիս մի մասի հիման վրա Արթիկի թեմի ձևավորման հետ: Եվ այստեղ հարց է առաջանում, թե կընդառաջի՞ արդյոք Գյումրու ավագանին Սրբազանի խնդրանքին»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում