Որտե՞ղ է այդ Ազատ սիրիական բանակը. սպառազինությունը նորից ԻՊ-ի ձեռքում է հայտնվելու. Պուտին

Որտե՞ղ է այդ Ազատ սիրիական բանակը. սպառազինությունը նորից ԻՊ-ի ձեռքում է հայտնվելու. Պուտին

ԱՄՆ կողմից Ազատ սիրիական բանակին տրվող զենքը  նորից հայտնվելու է ահաբեկիչների ձեռքում:  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք համառորեն աշխատելու ենք, որպեսզի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միասնական լինեն, իսկ արդյունքը լինի հասկանալի, սպասված և միջազգային ահաբեկչության դեմ ուղղված»,-ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ գլխավորությամբ միջազգային ուժերի գործողությունը շարունակվում է մեկ տարուց  ավելի:

«Ավելի քան 500 հարված են հասցրել Սիրիայի տարածքում, միայն պաշտոնապես կես մլրդ դոլար են ծախսել Ազատ սիրիական բանակի նախապատրաստման համար: Քիչ առաջ հայտնեցին, որ օդանավերով Ազատ սիրիական բանակին սպառազինություն ու հանդերձանք են մատակարարում: Իսկ որտե՞ղ է այդ Ազատ սիրիական բանակը: Եթե հենց այնպես բեռնաթափում են, օդից ցած նետում այդ սպառազինությունը, զենքն ու հանդերձանքը, արդյո՞ք չի հայտնվի այն հերթական անգամ ԻՊ-ի ձեռքում, ո՞ւր է երաշխիքը»,-շարունակել է Պուտինը:

Այս համատեքստում ՌԴ-ի ղեկավարն ընդգծել է, թե  ԱՄՆ-ն ինքն է խոստովանել, որ ակցիան ձախողվել է, իսկ  հիմա օդից սպառազինություն են նետում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում