Թուրքիայի հետախուզական ծառայությունը բանակցում է ռուս օդաչուներին ստանալու հարցով. Թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքիայի հետախուզական ծառայությունը բանակցում է ռուս օդաչուներին ստանալու հարցով. Թուրքական ԶԼՄ-ներ

Անկարայի իրավապահ մարմինները հայտարարել են, թե թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի երկու օդաչուները ողջ են և գերի են ընկել Սիրիայի ընդդիմադիրների ձեռքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նշվում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը կապ է հաստատել տեղի ընդդիմադիրների հետ օդաչուներին ողջ-առողջ թուրքական կողմին հանձնելու հարցով: Հաղորդվում է նաև, որ սոցիալական մեդիայում տարածված մահացած օդաչուի նկարը պատկանում է խոցված ռուսական ուղղաթիռի օդաչուին:Սիրիայի թուրքմենները թուրքական «Դողան» լրատվականին են տրամադրել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երկնքից պարաշյուտով իջնում երկու օդաչուները, որոնց տեսնելուն պես նրանց դեմ սկսում են կրակել: Սակայն կրակողներից ոմանք բղավում են. «Մի կրակեք, գերի է գալիս, գերի»: Տեսանյութում լսվում է, թե ինչպես են կրակողներն ասում. «Ալլահ աքբար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում