«Իսլամական Պետությունը» գործում է նաև Եգիպտոսում

«Իսլամական Պետությունը» գործում է նաև Եգիպտոսում

«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորում իր վրա է վերցրել Եգիպտոսում ՝ Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող հյուրանոցներից մեկի շրջակայքում տեղի ունեցած պայթյունները: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Twitter – յան միկրոբլոգում գրված ահաբեկիչների հայտարարությունը:

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը պարզաբանել է մահացածների և տուժածների ինքնությունը: Պայթյունի արդյունքում մահացել է 4 և վիրավորվել 12 մարդ:

Նոյեմբերի 24-ին՝ երեքշաբթի օր, Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսում գտնվող Էլ – Արիշ (al-Arish) քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն: Առաջին պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը, որը եղել է հյուրանոցի դիմացը կանգնած մեքենայի մոտ: Այնուհետև, երկրորդ պայթյունը տեղի է ունեցել 10 րոպե անց: Այս երկու ահաբեկչությունները տեղի են ունեցել՝ տեղի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հաջորդ օրը: Տեղեկությունների համաձայն, հյուրանոցում ընտրական հանձնաժողովի ներկայաչուցիչներ են եղել:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 31 Սինայի թերակղզում կործանվել էր ռուսական A321 ինքնաթիռը, որը քննության արդյունքում պարզվեց՝ ահաբեկչության պատճառով է կործանվել: Իսկ ավելի վաղ, «Իսլամական Պետության» ներկայացուցիչները սոցկայքերում հայտարարություն էին տարածել, որ «Խալիֆաթի զինվորները հաջողությամբ գրոհել են ռուսական ինքնաթիռը Սինայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում