Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

ՀՀ-ի և Սերբիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Բրատիսլավ Գաշիչը ռազմական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը հիմք է ծառայելու 2016 թվականից երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում ավելի ակտիվ համագործակցության համար: Այն լինելու է մի քանի ուղղությամբ` ռազմական իրավագիտություն, ռազմական կրթություն, բժշկություն, խաղաղապահություն:

«Մեր հարաբերությունների շրջանակներում կարող ենք այլ ոլորտներ ևս ընտրել եւ հարաբերությունները զարգացնել»,– հուշագրի ստորագրումից հետո կայացած բրիֆինգին ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ սերբ գործընկերոջ քննարկել են նաեւ միջազային տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության միջավայրին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

«Շատ կարեւոր քննարկում ենք ունեցել, արդիական հարցերի շուրջ մտքեր ենք փոխանակել, խոսել ենք ապագա համագործակցության մասին»,- լրացրեց Գաշիչը` նշելով, որ ինքը Սերբիայի պաշտպանության առաջին նախարարն է, որ այցելում է Հայաստան:

Վերջինն անդրադառնալով ԼՂ խնդրին, ասաց, որ  լինելով ԵԱՀԿ նախագահող պետություն` Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

ԵԱՀԿ նախագահությունը Սերբիան ստանձնել է այս տարի: Դեկտեմբերին Բելգրադում կկայանա ԵԱՀԿ նախարարների խորհուրդ, որտեղ կամփոփվի կազմակերպության գործունեությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում