«Հրապարակ». Դեկտեմբերի 6-ին կենաց մահու կռիվ է լինելու նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղում

«Հրապարակ». Դեկտեմբերի 6-ին կենաց մահու կռիվ է լինելու նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղում

«Դեկտեմբերի 6-ին թեժ է լինելու նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, այստեղ գյուղապետ են ընտրելու։ Տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանի գերդաստանը ամեն ընտրություն այս գյուղում վերածում է կենաց-մահու պայքարի՝ փորձելով սեփական թեկնածուին անցկացնել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը թեև Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց թշնամական հարաբերությունների մեջ է հորեղբոր հետ։ Գեներալն այս անգամ առաջադրել է Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ, անկուսակցական Աշոտ Սարգսյանին։ Նախորդ ընտրություններին էլ առաջադրել էր նախկին գյուղապետին, որը պարտվեց Զարզանդին։

«Փաստորեն, այս անգամ է՞լ է Արշալույսում թեժ լինելու»,– մեր լրագրողի հարցին ի պատասխան, Մ. Գրիգորյանն ասել է. «Երևի, էլի»։ Իսկ վստահ եք, որ կընտրվեք։ «Կգա օրը՝բարին հետը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում