Սիրիայի ԱԳ նախարարը ռուսական ինքնաթիռի վրա գրոհն ագրեսիայի աննախադեպ գործողություն Է համարել

Սիրիայի ԱԳ նախարարը ռուսական ինքնաթիռի վրա գրոհն ագրեսիայի աննախադեպ գործողություն Է համարել

Ռուսական ինքնաթիռի վրա Թուրքայի օդուժի գրոհը ագրեսիայի աննախադեպ գործողություն Է. Սիրիան ցավակցում Է զոհված զինծառայողների ընտանիքներին: Այդ մասին Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նոյեմբերի 26-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ցանկանում եմ ցավակցությունս փոխանցել այն զինծառայողների ընտանիքներին, որոնք զոհվեցին Թուրքիայի կողմից ագրեսիայի աննախադեպ, սադրիչ գործողության հետեւանքով»,-ասել Է Մուալեմը:

Նրա խոսքով՝ Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության աննախադեպ մակարդակի: «Մենք այժմ Սիրիայի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության աննախադեպ փուլում ենք»,-ասել Է նա:

«Կարող եմ հավաստել, որ ՌԴ-ի օդատիեզերական ուժերի ջանքերի եւ օգնության շնորհիվ սիրիական բանակը կարողացավ մարտադաշտում զգալի առաջխաղացման հասնել բազմաթիվ ուղղություններով, – ասել Է նա: – ՌԴ-ի օդատիեզերական ուժերին կարճ ժամանակում հաջողվեց հարյուր անգամ ավելի շատ բանի հասնել, քան ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող կոալիցիային, որի գործողությունների միակ արդյունքը դարձավ մեր երկրում «Իսլամական պետության» տարածումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում