Հայտարարվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնի փակվելու մասին

Հայտարարվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնի փակվելու մասին

Ռուս-թուրքական գիտական կենտրոնը, որը տեղավորված էր Մոսկվայի Օտարերկրյա գրականության համառուսաստանյան գրադարանում, հայտարարել է իր փակման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլեւս գոյություն չունի: Օսմանական լեզվի դասընթացները դադարեցվում են, մենք չենք կարողանա նաեւ օգնություն ցույց տալ ասպիրատնտներին եւ մագիստրոսներին: Բնականաբար, պլանավորվող բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու խորհրդաժողովները չեղյալ են հայտարարվում, նաեւ այլեւս չի հաջողվի օգտվել մեր գրադարանային ֆոնդից»,- ասված է կենտրոնի կայքում:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ կենտրոնի փակման պատճառների մասին հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում