Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը ներկայացված է Մադրիդի միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը ներկայացված է Մադրիդի միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ հունվարի 20-24-ը Հայաստանը կներկայացնեն Մադրիդի «Fitur 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Այն այս տարի կհյուրընկալի շուրջ 9500 զբոսաշրջային ընկերություն և ոլորտում ներգրավված մոտ 125 000 մասնագետ աշխարհի 65 երկրից: Ցուցահանդեսի այցելուների թիվը ակնկալվում է, որ կգերազանցի 220 000-ը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

ՀԶՀ աջակցությամբ ընկերությունները կներկայացնեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը, զբոսաշրջային գրավչությունն ու արդյունքը՝ նպատակ ունենալով խթանել նոր զբոսաշրջային հոսքեր դեպի հայկական երկու հանրապետություններ։

«Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ գործարար և մասնագիտական ձևաչափերով: Դրանց ընթացքում հայկական ընկերությունների ներկայացուցիչները իրենց արտասահմանցի գործընկերների հետ կքննարկեն համագործակցության տարբերակներ՝ շեշտը դնելով եվրոպական և մասնավորապես իսպանացի զբոսաշրջիկների հոսքի ավելացման վրա։ Հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է, ամռան ամիսներին բավական հաջողակ իրականացվում է Երևան-Բարսելոնա-Երևան ուղիղ չարտերային չվերթը, հետևաբար, տրանսպորտային խոչընդոտ, ըստ էության, չկա»,- նշել է Հայ աստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում