Օբաման առաջարկում է 10 դոլար հարկ գանձել նավթի յուրաքանչյուր բարելից

Օբաման առաջարկում է 10 դոլար հարկ գանձել նավթի յուրաքանչյուր բարելից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցանկանում Է առաջարկել՝ 10 դոլար հարկ գանձել արդյունահանվող նավթի յուրաքանչյուր բարելից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC Newes-ին, հավաքված փողը ենթադրվում Է ծախսել բնապահպանական եւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար:

Օբաման մտադիր Է սույն առաջարկությունը պաշտոնապես հրապարակել հաջորդ շաբաթ՝ 2017 թվականի բյուջետային նախագծումների քննարկման ընթացքում, հայտնել են Սպիտակ տան վարչակազմում:  Հարկի սահմանումը թույլ կտա տարեկան գանձարանում հավաքել լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դոլար, որից 20 միլիարդը ենթադրվում Է ուղղորդել ենթակառուցվածքային ծրագրերի զարգացմանը, իսկ եւս 2 միլիարդը՝ Էկոլոգիապես մաքուր տեսակների տրանսպորտի բնագավառի հետազոտություններին:

Կոնգրեսը, որտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները, ամենայն հավանականությամբ կմերժի նախագահի առաջարկությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում