Ուրֆայում ջնջում են ցեղասպանության հետքերը

Ուրֆայում ջնջում են ցեղասպանության հետքերը

Հայոց ցեղասպանությունից հետո որբացած հայ երեխաների համար որպես որբանոց ծառայած կառույցն Ուրֆայում վերածվելու է առևտրի կենտրոնի: Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, «Evrensel» թերթի կայքը հաղորդել է, որ շինությունը նախ հանձնվել է զբոսաշրջության նախարարությանը, այնուհետ մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն հանձնվել է նահանգային հատուկ կառավարման վարչության ենթակայությանը: Թանգարանը, սակայն, չի հիմնվել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մեկը շինությունը 5 աստղանի հյուրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նույնպես չի հասցվել ավարտին: Այժմ էլ կառավարությունը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առևտրի կենտրոնի:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ 1950-ականներին Ուրֆայի բնակչության ավելի քան 50 տոկոսը քրիստոնյա է եղել, սակայն հանրապետական Թուրքիայի կիրառած քաղաքականության հետևանքով այստեղից վերացվել են նույնիսկ քրիստոնյաների հետքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում