«Չորրորդ իշխանություն». Մի քանի օր առաջ դատավոր նշանակված Դավիթ Սարգսյանի բավականին հետաքրքիր կենսագրությունը

«Չորրորդ իշխանություն». Մի քանի օր առաջ դատավոր նշանակված Դավիթ Սարգսյանի բավականին հետաքրքիր կենսագրությունը

«Բանից պարզվում է, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակված դատավորներից մեկը՝ Դավիթ Սարգսյանը, բավականին հետաքրքիր կենսագրության ունի։ Նա իրավաբանի որակավորումը ստացել է մասնավոր բուհում (Սևան քաղաքում), աշխատել «Սևանի սպորտային կոշիկների ֆարիկայում»՝ որպես պահակ, իսկ հիմա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

«ՉԻ» – Այն, որ նորանշանակ դատավորը մասնավոր բուհ է ավարտել, իհարկե, լավ է։ Եթե պետական բուհ ավարտեր՝ գուցե օրենքներն ավելի լավ իմանար, հետևաբար՝ ավելի հմտորեն շրջանցեր դրանք։ Լավ է նաև, որ մարզակոշիկների ֆաբրիկայում որպես պահակ է աշխատել։

Արտառոց է միայն նշանակումը՝ Սյունիքի մարզ։ Սյունիքի մարզի ինչի՞ն է պետք դատարանը, դատարա՞նն է, որ պիտի Սյունիքի մարզում ճիշտ ու սխալ որոշի։ Չնայած՝ չի բացասվում, որ այս նշանակումն առաջին հերթին հենց բարոյական նշանակության ունի։ Հասարակությանը պարզապես տեղյակ են պահել որ Սյունիքում դատարան կա։ Ո՞ւմ մտքով կանցներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում