Արևմուտքը չպետք է աշխարհի համար ուսուցչի դեր կատարի. Ջոն Դան
Նմանատիպ
Մեզանում կարծրատիպ կա, որ արևմտյան գրեթե բոլոր տեսաբանները քաղաքական կառավարման ժողովրդավարական ձևի ջատագովներն են, սակայն Քեմբրիջի համալսարանի պրոֆեսսոր Ջոն Դանը միանգամայն հակոտնյա դիրքորոշում է արտահայտում: Վերջինս կարծում է, որ ոչ բոլոր դեպքերում է դեմոկրատիան արդյունավետ կառավարման ձև: Այս և մի շարք հարցերի շուրջ Times.am-ի թղթակիցը զրուցել է մեր ժամանակների նշանավոր տեսաբան Ջոն Դանի հետ:
1.Ձեր վերջին գրքերում հիմնականում խոսում եք դեմակրատիայի և դրա վերջին փոխակերպումների մասին: Ի՞նչ եք կարծում դեմոկրատիայի ժամանակակից տիպերը փոխվել են դեպի վա՞տը, թե՞ դեպի լավը:
Իրականում շատ բան կախված է, թե որ երկրի մասին եք խոսում: Չեմ կարծում, որ դեմոկրատիան արդյունավետ քաղաքական ձևաչափ է: Սակայն այն ավելի մեծ հնարավորություններ ունի լինելու լեգիտիմ, բայց դա մեկ այլ քննարկման հարց է: Արդյունավետության գաղափարը հասկանալու համար պետք է հասկանանք, որ համատեքստում ենք կիրառում և ինչ նպատակներով: Դեմոկրատիան քաղաքական շրջանակ չէ, որն ունենում է պարտադիր որոշակի հետևանքներ և խոստանում է մասնավոր արդյունքներ: Որքան պարզ և որքան ուղղակի են արդյունքներն, այնքան քիչ են հնաարավորությունները, որ դեմոկրատիան դրանց կողմնակից է: Սակայն չեմ կարծում, որ դեմոկրատիան կանխում է արդյունքները, դա կախված է քաղաքական որոշումներից, որը կայացվում է դրա միջոցով: Դա կախված է ոչ թե դեմոկրատիայից, այլ դեմոսից՝ մարդկանցից, և միմյանց նկատմամբ նրանց քաղաքական վերաբերմունքից:
2. Դուք նաև նշում եք, որ ժամանակակից դեմոկրատիան ոչ թե մեծամասնության, այլ քաղաքական գործիչների իշխանությունն է: Խնդրում եմ բացել չակերտները և մանրամասնել ձեր այս միտքը:
Մարդկանց իշխանության գաղափարը նշանակում է, որ մարդիկ կատարում են որոշակի քաղաքական ընտրությունները: Ժամանակակից պետություններում, որը կենտրոնացված քաղաքական որոշումներ կայացնելու կառուցվածք ունի, մարդկանց քիչ է բաժին ընկնում որոշումներ կայացնելու մասնաբաժինը: Սակայն կազմակերպվում է այնպես, որ մարդիկ իրենք են որոշումներ կայացնում, որքան շատ որոշումներ, այնքան սխալվելու ավելի մեծ հավանականություն կա: Պետությունը մի կառույց է, որը հանարվորություններ է տալիս որոշումները հարաբերականորեն ավելի միասնական և հարաբերականորեն ավելի արդյունավետ հանգամանքներում կայացնել: Դեմոկրատիայի և քաղաքական այլ ձևերի միջև տարաբերությունը , տարբերություն է թե որքանով է հասարակությունը դրական կամ թշնամաբար տրամադրված իշխողների նկատմամբ: Դեմոկրատիայի պահանջը, որպես ժամանակակից պետական կառավարման ձև այնն է, որ մարդկանց մեծամասնությունը չի կարող ղեկավարվել միայն ընտրյալների կամքով:
3.Խոսելով դեմոկրատիայի առավելությունների և թերությունների մասին՝ ի՞նչ Արևելքը կարող է վերցնել Արևմուտքից:
Չեմ կարծում, որ Արևմուտքը պետք է ուսուցչի դեր կատարի` դասախոսություններ կարդալով, որոնք բոլորը պետք է սովորեն: Կարծում եմ, մասնավոր մարդիկ կարող են սովորել Արևմուտքից, որն էլ կախված է նրանց դիրքից և այլ հանգամանքներից: Դա ընդհանուր իմաստություն չէ, թե ինչպես մարդիկ հարաբերվեն մեկ մեկու: Չեմ կարծում, որ դեմոկրատիան ունի կազմակերպելու հատուկ որակներ: Դեմոկրատիայի գաղափարն այնն է, որ մարդիկ ինչ-որ կերպ իշխում են: Կարծում եմ, վերջին քսանհինգ տարիների դժբախտությունն այնն է, որ աշխարհի մի մասին դեմոկրատիան ներկայացվում է որպես քաղաքական մոդել, որը լավ արդյունքներ է երաշխավորում: Չեմ կարծում արժե մեծ սպասելիքներ ունենալ դեմոկրատիայից, կարող եք հիասթափվել: Սակայն այն հաստատ մեկ բան առաջարկում է՝ երկարաժամկետ պառակտավծություն իշխողների և բնակչության մի մասի միջև:
4. Ժողովրդավարացման գործընթացքում հաջողության հասնելու համար, որն է հետխորհրդային երկրների, այդ թվում նաև Հայաստանի, համար լավագույն ուղին:
Կարծում եմ, ժողովրդավարացման գաղափարը պակաս վերծանված, քան հենց դեմոկրատիան: Դա գաղափար է, որը պատկերում է բնակչության ներսում և այդ շրջանակից դուրս առկա հարաբերություններն: Այսպիսով, այն հասարակական, մշակութային տեսանկյունից խորը գաղափար է: Նման դիտանկյունից դեմոկրտաիայի գաղափարը նման խորություն չունի, և այն միայն քաղաքական գաղափար է: Կարծում եմ, դեմոկրատացման գաղափարն ավելի շատ ներկայացնում է յուրաքանչյուր հասարակաության արժեքները: Այն պատկերում է գործընթացը, թե ինչպես է հասարակության նկատմամբ իշխանական վերահսկողությունը մեղմանում ամեն անգամ:
Այսպիսով, ներկայումս ավելի քիչ ուժ է ճնշում մարդկանց: Եվ համեմատության համար կարող ենք նշել, որ, օրինակ անգլիական հասարակությունում վերջին չորս-հինգ հարյուր տարիներին դեմոկրատացման գործընթաց է գնացել, հատկապես վերջին հարյուրամյակում: Որոշ հանգամանքներ դարձել են ավելի լավը և որոշները` ոչ: Ընդհանուր առմամբ ես կողմ եմ դեմոկրատացմանը: Կարծում եմ առաջին հերթին մարդիկ պետք է կառվարեն իրենք իրենց: Դեմոկրատացումը շարժում չէ, որը կարող է գնալ միայն ճիշտ ճանապարհով: Այն երկակի գործընթաց է, որն ունի ինչպես խոստումնալից, այնպես էլ վտանգավոր դրսևրուոմներ:
5. Ասվածից կարելի՞ է ենթադրել, դուք կողմնակից եք, որ յուրաքանչյուր երկիր կառավարման իր համակարգն ունենա, որի հիմքում պետք է ընկած լինի տվյալ հասարակության արժեքները:
Կարծում եմ արժեքների գաղափարը դնել քաղաքական համակարգի հիմքում այնքան էլ ճիշտ չէ: Քաղաքական համակարգը պետք է ընկալվի որպես կառուցվածք:Չեմ կարծում, որ դեմոկրատիան, որպես մասնավոր քաղաքկան կառուցվածք հարկավոր է և լավ է բոլոր ժամանակներում և բոլոր պետությունների համար: Այն կարող է սարփասփելի լինել որոշ վայրերում, ակնհայտ վատ: Կարող եք ունենալ միապետական համակարգ, որը ավելի մաքուր և հստակ համակարգ է, քան դեմոկրատիան: Միապետական համակարգը որոշակի ժամանակահատվածում, կոնկրետ մեկ միապետի օրոք կարող է անփոխարինելի լավը լինել: Սակայն աշխարհում հիմա չկան միապետական կառուցվածքներ, որոնք երկար ժամանակ մնացել են լավը, քանի որ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում: Դեմոկրատիան պակաս վտանգավոր համակարգ է, քան միապետականը:
Զրույցը վարեց՝ Աննա Բարսեղյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում