AM | RU
USD
EUR
RUB

Ես նորից վերադառնալու եմ Արցախ. դեռ շատ ծրագրեր ունեմ իրագործելու. Լևոն Հայրապետյան

 
 

Հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանին «Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժման ինտենսիվ կուրս է ստանում: Չնայած առողջական ծանր վիճակին՝ Լևոն Հայրապետյանը կատարել է խոստումն ու հարցազրույց տվել:

 - Պրն. Հայրապետյան, մեր առաջին հարցը վերաբերում է Ձեր առողջությանը, ինչպե՞ս եք Ձեզ զգում:

- Առողջությունս վատ է, բայց հայի թասիբը ինձ պայքարելու ուժ է տալիս: Ներկայումս ինտենսիվ բուժում եմ ստանում, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի...

- Խոսենք Ղարաբաղից, պահու՞մ եք արդյոք կապը Ղարաբաղի, Ձեր ծննդավայրի՝ Վանքի հետ:

- Ղարաբաղի հետ իմ կապը ամեն օր է: Ուրախանում եմ, երբ լսում եմ ամեն մի ծնվող նոր երեխայի մասին, և տխրում՝ սահմանին ամեն մի կորցրած կյանքի համար:Վանքում շարունակվում են այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել եմ ժամանակին: Գործում է նախկինում կառուցված փայտամշակման գործարանը, վերջերս բացվել է քարի գործարանը: Իրագործված և ընթացիկ ծրագրերով ստեղծվել է 209 աշխատատեղ՝ և՛ Վանքի, և՛ հարևան գյուղերի բնակիչների համար: Վանք գյուղում ստեղծված տնտեսության կառավարման և ծրագրերի իրագործման համար նշանակել եմ պատասխանատուներ: Նրանց միջոցով եմ տեղեկանում ինչպես ծննդավայրիս նորությունների, այնպես էլ ծրագրերի ընթացքի մասին: Ստեղծել եմ նաև համապատասխան աղբյուր՝ ծրագրերի ֆինանսավորման համար:

-Գիտենք, որ Արցախում շատ ծրագրեր կան, որոնք դեռ ընթացքում են: Իսկ կան արդյո՞ք նոր ծրագրեր, գաղափարներ, որոնք պատրաստվում եք առաջիկայում կյանքի կոչել:

-Ծրագրեր շատ կան: Մասնավորապես, Վանք գյուղում ներկայումս փորձում եմ ձիարշավարան կառուցել: Այդ նպատակով Հոլանդիայից և Անգլիայից արցախյան ցեղատեսակի մոտ 50 ձի ենք բերել Արցախ: Ընթացքի մեջ են նաև որսորդական տնտեսության ստեղծման աշխատանքները, որի նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Այն պատրաստ լինելուն պես, Արցախ ժամանած զբոսաշրջիկները կարող են համապատասխան պետական վճարներ կատարելուց հետո որսորդությամբ զբաղվել անտառներում, որտեղ առայժմ արգելված է որսը, և տարբեր վայրի կենդանիներ են բազմացել: Արցախի բարգավաճումն ու հզորացումը իմ և բոլորիս խնդիրն է, և ես համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը:

 - Արցախում բազմաթիվ ծրագրեր եք իրագործել՝ արժանանալով ժողովրդի սիրուն ու երախտիքին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր գլխավոր ներդրումն ու ձեռքբերումն Արցախում, ի՞նչ եք տվել և ստացել Ձեր հայրենիքից:

- Համեստորեն պիտի ասեմ, որ այն ամենն ինչ արել եմ հանուն հայրենիքի, ինձ համար կարևոր էր այնքանով, որ վարակիչ է եղել նաև շատերի համար: Դեռևս պատերազմի ժամանակ ես զբաղվում էի Գանձասարի վանքի վերականգնման աշխատանքներով: Ինձ հաճախ ասում էին, որ անիմաստ գործով եմ զբաղված, և մի քանի կիլոմետր այն կողմ պատերազմ է: Սակայն իմ խնդիրն էր մարդկանց ոգևորել, ոգեշնչել, քանի որ նա, ով դեռ պատերազմը չավարտած սկսում է կառուցել, հավատում է իր հաղթանակին:Ես միշտ հաճույք եմ ստացել հայրենիքին ցուցաբերած յուրաքանչյուր աջակցությունից: Դա առավել շատ արյան կանչ էր, քան ներքին պահանջ: Հայրենասիրությունն իմ արյան մեջ է դրված: Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել: Ամեն կերպ փորձել եմ թեթևացնել հայրենակիցներիս մտահոգություններն ու լուծելու նրանց խնդիրները՝ լինի հայրենիքում, թե Սփյուռքում:

 Կներեք, բայց չէի կարող շրջանցել Ձեր և մեր բոլորիս համար ամենացավոտ թեման՝ Ձեր դեմ սկսված դատական գործընթացը: Ի՞նչ սպասել..

.- Նորից չեմ ուզում անդրադառնալ եղածին, այդ մասին շատ է խոսվել: Ներկայումս, առողջական վիճակիցս ելնելով, պարբերաբար հետաձգվում է դատական պրոցեսը: Չեմ կարող զսպել հուզմունքս, երբ գիտեմ, որ շատ հայ ընտանիքներում, ովքեր ինձ անձնապես չեն էլ ճանաչում, հետևում են իմ դեմ սկսված դատական գործընթացին, հետաքրքրվում են իմ առողջությամբ, անկեղծ ցավում են ինձ համար: Դա ինձ ամեն օր հպարտանալու, սիրելու, կարոտելու և ապրելու ուժ է տալիս: Ուզում եմ պարզապես նշել, որ շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի... Հուսով եմ՝ այդպես էլ լինելու է, և ես նորից վերադառնալու եմ Արցախ, որտեղ դեռ շատ ծրագրեր ունեմ իրագործելու:

- Արցախն այս տարի կնշի Անկախության հռչակման մեկ քառորդ դարը: Այս տարիներին Դուք միշտ եղել եք նրա կողքին և նեցուկ եք կանգնել՝ ինչքան ու ինչպես կարողացել եք: Ձեր շնորհավորանքի խոսքը:

- Ի սրտե ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայությանը և, առանձնապես, արցախցիներին՝ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Գիտեք՝ դարեր շարունակ հայ ժողովուրդը երազել է անկախության մասին, և պատմության մեջ չենք ունեցել այնպիսի նախադեպ, ինչպիսին Արցախյան գոյապայքարում ունեցած ձեռքբերումն էր, երբ 125 հազար բնակչություն ունեցող երկիրը հաղթանակ տարավ 7 միլիոնանոց պետության դեմ: Իհարկե, այդ պատերազմում միահամուռ ու միասնական ուժերով պայքարում էր ամբողջ հայությունը, սակայն հիմնական հարվածն անմիջապես իր վրա էր կրում Արցախում ապրող ժողովուրդը, որը շատ տաղանդավոր է, և վաստակել է իր բարեկեցիկ ու արժանապատիվ ապագան իր իսկ պապերի հայրենիքում կառուցելու իրավունքը:

Հարցազրույցը՝ Վահրամ Պողոսյանի

Լրահոս
Դիդիե Դրոգբան ցանկություն է հայտնել այցելել Հայաստան Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու համար․ ՀՔԾ ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները Բերդավան գյուղի բնակչի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են․ Աշոտ Ահարոնյան Նոր քաղաքապետին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները․ ՀՀԿ-ն չի մասնակցի հուլիսի 16-ի Երևանի ավագանու նիստին Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն Շրջափակված է Վեհափառի մեքենան, Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին «Սողացող իշխանափոխություն է լինում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասով». Վիգեն Հակոբյան Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել. Կարպիս Փաշոյան Ոստիկանությունը հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձի «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու ԿԳ նախարարը գտնում է՝ առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը «Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ Կառավարությունից պարզաբանում է ներկայացվել փոխվարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա այցի ծախսերի վերաբերյալ Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (տեսանյութ) Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Գյումրիում կառուցվում է նոր համերգային դահլիճ Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին Խուզարկություն է կատարվել Արթուր Աղաբեկյանի հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում Հայաստանը կարեւորում է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Կյանքից հեռացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Դավիթ Անանյանը խոստանում է լքել պաշտոնը, եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրները չլուծի Ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում Նահապետ Գևորգյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ շարունակելու քաղաքական երկխոսության բարի ավանդույթը. Փաշինյանը՝ Մակրոնին Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները. Էդուարդ Շարմազանով Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը ամառային զորակոչին ստացել է 80 դիմում-բողոք Ամեն ճաշին խոսեք Հայաստան վերադառնալու մասին. Փաշինյանը՝ Բրյուսելի հայ համայնքին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել, ՀՀԿ-ն նաև չի մասնակցի ավագանու արտահերթ ընտրություններին. Ե. Ազարյան Շոգ եղանակով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված «Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին Մարդիկ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու պատրաստ են ներդրումներ անել. Աննա Հակոբյան Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան Հայաստանը լինելու է աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարություններից մեկը. Times-ը խոսել է Փաշինյանի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan