Երևանում կբացվի եզդիների ցեղասպանության հուշարձան-կոթող

Երևանում կբացվի եզդիների ցեղասպանության հուշարձան-կոթող

2016 թ. ապրիլի 21-ը պատմական օր է դառնալու հայաստանաբնակ և, ինչու չէ, նաև համայն աշխարհի եզդիների կյանքում: Այս մասին տեղեկացրել է «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ  Ամո Շարոյանը:

«Պատմական, որովհետև աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք Երևանում կբացվի Իրաքի Շանգալի եզդիների և այլազգիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող, որը քանդակվել է «Միդիա-Շանգալ եզդիների ազգային մի ավորում» ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով: Ստեղծագորության հիմնական մոտիվը մոր կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մորը մանկան հետ, և արեգակի թիկունքում թաքնված լուսինը: Եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշ արևի ետևում պատկերված լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին: Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի համապատկերում երևու մ է վերադարձող կռունկների երամը: Այն ամրագրում է եզդիների վերադարձն իրենց բնօրրան` Շանգալ: Արևի ներքևում պատկերված է ճառագայթների մի փունջ՝ հիշեցնելով եզդիների Լալշա Նուրանի սրբատեղին, որը եզդիները Աստծո դրախտ են համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու և արարելու անսասանության մասին:

Քանդակը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում և ևս մեկ անգամ ձայնակցում է Օսմանյան կայսրությունում իրականացված մեր ժողովուրդների ցեղասպանությանը: Որքան էլ Թուրքիան ուրանա կատարված ոճրագործությունը, միևնույն է, արդարությունը կհաղթի, և ամբողջ աշխարհը, ինչպես նաև Թուրքիան, կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Սա է լինելու քանդակի խորհուրդը: Իրաքի եզդիաբնակ նահանգում 2014թ. օգոստոս ամսից մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ոճրագործության: «Իսլամական Պետության» հրեշներ? ? եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ էր…

2014 թ. օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասաց, որ պետք է կանխել Իրաքի ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը: ՄԱԿ-ը մեղավոր ճանաչեց ԻՊ ահաբեկչական խմբավորումը և եզդիների նկատմամբ դրա ոճրագործությունը որակեց որպես ցեղասպանություն: Հաագայի միջազգային քրեական դատարանին նաև կոչ արվեց զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Բացի այդ՝ զեկուցում նշվում է, որ եզդիների նկատմամբ իսլամիստների վերաբերմունքը նման է հին համայնքը վերացնելու գիտակցված ցանկության:

Եզդիների ցեղասպանությունը ցնցեց Հայաստանը: Հայ ժողովուրդը ձևավորեց «Օգնիր եզդիներին» համահայաստանյան հասարակական նախաձեռնություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Հայաստանի դիվանագիտական կորպուսն ամբողջ աշխարհում պայքարեց եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու և եզդի փախստականներին օգնելու համար:

Ինչ վերաբերում է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանը, ապա մենք մեր բախտը հավերժորեն կապել ենք հայ ժողովրդի հետ: Մեր երկու ժողովուրդների հազվագյուտ անաղարտ և անշահախնդիր հարաբերությունները պետք է պահենք աչքի լույսի պես. եզդիները սրբությամբ պահել-պահպանել և մեր օրերն են հասցրել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը: Մենք ու ողջ աշխարհը այսքան դաժանություն, ցավ, անպատժելիություն, բռնություն պետք է չտեսնեինք: Այս դաժանությունը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առջև, յուրաքանչյուրի խղճի առջև: Աշխարհն անտարբեր էր ն ույնիսկ եզդի կանանց ու երեխաների ստրկավաճառության երևույթի նկատմամբ: Չէին նկատում Միջերկրական ծովում խեղդվող եզդի երեխաներին:

Դաժան պատմությունը վկայում է, որ 2014 թ. օգոստոսին թշնամին ուզեց մեկ ամբողջ ժողովուրդ կոտորել: 2016 թ. ապրիլի 2-ը կարծես այս ամենի շարունակությունն էր՝ նույն ձեռագրով, նույն ոճով և նույն ոգով: Բարեբախտաբար, ինչպես տարիներ առաջ վահանի նման կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի հիմք դրած զինակից եղբայրությունը, այնպես էլ հիմա հայերն ու եզդիները կողք կողքի կանգնած շարունակում են պայքարը: Այս հուշարձանը ոգեկոչում է նաև մեր՝ Արցախի զոհված զիվորների հիշատակը: Այսքանից հետո պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Կատարված ցեղասպանությունների փաստը անհնար է փոխել, սակայն, ինչպես ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մենք կարող ենք և պարտավոր ենք ստեղծել նման հանցագործություններից զերծ ապագա:

Ոգեկոչում եմ մեր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում նրանց հիշատակի առջև: Հավերժ հիշատակ»,- ասված է նրա հայտարարության մեջ:

/disc/19-04-16/5d83ee4d93ecd08ff14f524ef5d1119e.jpg

Հետևեք մեզ նաև Telegram-ում