Անհապաղ պատրաստվել ենք նման զարգացման. ԼՂՀ նախագահը՝ Ստեփանակերտին հարվածելու Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին

Անհապաղ պատրաստվել ենք նման զարգացման. ԼՂՀ նախագահը՝ Ստեփանակերտին հարվածելու Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել էին Ստեփանակերտը ռմբակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը և պատրաստվել նման զարգացմանը հակահարված տալու: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը եւ «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ընդունել ենք այդ հայտարարությունը և անհապաղ պատրաստվել ենք նման զարգացման: Եթե  նրանք հրթիռակոծեին Ստեփանակերտը, որը կնշանակեր հրթիռակոծում են մեր ամբողջ հայրենիքը, բանակի հրամանատարին արձակել եմ հրաման՝ կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հրթիռային համակարգերը, այդ թվում՝ հեռահար նշանակության հրթիռային համակարգերը: Եթե Ադրբեջանը նման քայլի դիմեր, անհապաղ կրակ էինք բացելու, և  այդ պատասխանը նման զարգացման դեպքում կլիներ համարժեք»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում