Կուբան եւ Մեծ Բրիտանիան համագործակցության հուշագրեր են ստորագրել

Կուբան եւ Մեծ Բրիտանիան համագործակցության հուշագրեր են ստորագրել

Կուբան եւ Մեծ Բրիտանիան նոր քայլ են կատարել երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման գործում՝ եվրոպական պետության արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի՝ կղզի կատարած պաշտոնական այցի ընթացքում. ստորագրվել է համագործակցության չորս հուշագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Համոնդին՝ Մեծ Բրիտանիայի դիվանագիտության՝ 1959 թվականի հեղափոխության հաղթանակից հետո կղզի այցելած առաջին ղեկավարին, Կուբայի մայրաքաղաքի Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը, ով հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ մնացած Եվրոպայի հետ հարաբերությունները գերակայություն են կղզու համար»

Նախարարը նշել է «Եվրամիության հետ առաջշարժման գործում Կուբայի եւ Միության միջեւ Քաղաքական երկխոսության եւ համագործակության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ նկատելի առաջընթացը եւ այս իմաստով շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային այդ առաջընթացում ներդրած ավանդի համար»:

Նախարարների հանդիպման ավարտից հետո կողմերն ստորագրել են փոխըմբռնման չորս հուշագիր, որոնք միտված են Էներգետիկայի, բարձրագույն կրթության, մշակույթի, ինչպես նաեւ ֆինանսների բնագավառում եւ պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտում համագործակցության ամրապնդմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում