Մենք պիտի ճանաչենք ԼՂՀ անկախությունը և ասենք՝ արդեն մեզ են խփում. Հրանտ Բագրատյան

Մենք պիտի ճանաչենք ԼՂՀ անկախությունը և ասենք՝ արդեն մեզ են խփում. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ծիծաղելի է այն պնդումները, թե Ադրբեջանն Արցախի ճանաչումից հետո լայնածավալ գործողություններ կսկսի՝ պնդելով, որ սա հայկական կողմին կտա ամեն ինչ:

«Ուրեմն եթե Ադրբեջանը կարողանա առավել լայնածավալ գործողություն սկսել, պիտի նայի՝ մենք ճանաչել ենք, թե՝ չէ: Սա Էդվարդ Նալբանդյանի տրամաբանությունն է, որը նշանակում է տրամաբանության բացակայություն: Ինչի Ադրբեջանը, որ ուզենա հարձակվի, ոչնչացնի,  հիմա կխնայի մեզ հա՞, կասի վայ՝ հլը չեն ճանաչել, ճանաչեն նոր հարձակվե՞մ: Այսօր դա պետք է, որ Մարտակերտի, Մատաղիսի ժողովուրդն իմանա, որ հետևներում կանգնած ենք, որ մի ժողովուրդ ենք՝ կամ բոլորս հաղթում ենք, կամ բոլորս իրար հետ կործանվում: Ձև չկա, էլ տեղ չկա ոչ մարտավարության, ոչ ռազմավարության, միակ քայլն է մնացել կամ միակներից: Այս պատերազմը, որ հիմա ինտենսիվ  շարունակվում է, դա քառօրյա չի, մի ասեք քառօրյա, արդեն ամսի 29-ինն է: Եվ դա շարունակվելու է, թե տեսնենք հայերն ինչքան կարող են կրակել»,-ընդգծեց Բագրատյանը՝ հավելելով, որ Արցախի հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագրի կնքումն այս իրավիճակում բավարար չէ. «Մենք պիտի ճանաչենք անկախությունը և ասենք՝ արդեն մեզ են խփում: Իսկ ռազմական փոխգործակցություն, նշանակում է՝ ես քեզ օգնում եմ, բայց կարող է ես քեզ օգնեմ ու դու պարտվես: Ես քեզ չպետք է օգնեմ, ես ինքս ինձ պիտի օգնեմ»:

Անդրադառնալով  հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Բագրատյանը նշեց, թե ՀՀ իշխանություններն այնքան էին «թուլացել», որ խոստովանեցին, թե ինչ է եղել Կազանում. «Եվ իր առաջին այցելությունից հետո Արցախ, հասկացրել են՝ էն ինչ նախատեսել էիր, չի լինի: Այսինքն՝ չի կարող լինել տարածքներ զորքի տեղաբաշխման դիմաց: Եվ սա լավ է, որ հասկացել է: Մյուս կողմից՝ անգամ Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո  Հայաստանը կարող է շարունակել բանակցել: Արցախի ճանաչումից հետո իհարկե կարող է շարունակել բանակցել, այսպես պետք է լինի բոլորի պատասխանը»,-ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանն այլ ելք չունի, քան մասնակցել այս պատերազմին ու հաղթել:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Հետևեք մեզ նաև Telegram-ում