Ադրբեջանում հանդիսավոր արարողությամբ բացվել է առաջին հանրային զուգարանը

Ադրբեջանում հանդիսավոր արարողությամբ բացվել է առաջին հանրային զուգարանը

Ադրբեջանում մեկ անգամ եւս հիշել են իրենց քոչվոր ինքնությունը: 21-րդ դար մտած աշխարհում Ադրբեջանում է, որ հանրային զուգարանը բացվում է իշխանությունների կողմից կազմակերպված հանդիսավոր արարողությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իշխանամետ haqqin.az լրատվական կայքը, Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին հանրային զուգարանի բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Բեյլագանի շրջանում Ճապոնիայի կառավարության «Խոտերի արմատները եւ մարդու անվտանգությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել երկու միջնակարգ դպրոցների դրսի զուգարանները:

Այդ արտառոց իրադարձության կապակցությամբ ապրիլի 26-ին Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Ցուգուո Տակախաշիի, ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաեւ Բեյլագանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Վագիֆ Աբդուլլաեւի եւ նրա շքախմբի մասնակցությամբ զուգարանների բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել:

Վագիֆ Աբդուլլաեւը խորին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն իր ազգին նմանօրինակ բացառիկ նվեր մատուցելու համար:

Հետո միջոցառման մասնակիցները կտրել են արտաքնոցների մուտքերի կարմիր ժապավենները: Անհայտ է մնում, թե ճապոնացի դեսպանն առաջինը ում է շնորհ արել օգտվել ադրբեջանական ժողովրդին իրենց արած անգնահատելի ու բացառիկ նվեր-արտաքնոցից: Պարզ չէ նաեւ, թե ինչու այդ բացառիկ իրադարձության կարմիր ժապավենը չի կտրել անձամբ ինքը` Ադրբեջանի առաջնորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում