Բելգիայում համընդհանուր գործադուլը 280 կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել

Բելգիայում համընդհանուր գործադուլը 280 կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել

Պետական հատվածի աշխատողների համընդհանուր գործադուլ է սկսվել Բելգիայի ֆրանսախոս հարավային տարածաշրջանում՝ Վալոնիայում եւ Բրյուսելում: Ֆլանդրիա հյուսիսային տարածաշրջանը շարունակում է աշխատել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործադուլ է անում պետական ծառայողների մեծամասնությունը: Փաստորեն կանգ է առել հանրային ծառայությունների մեծ մասի, տրանսպորտի եւ երկաթուղու, փոստի աշխատանքը: Առավոտյան պիկ ժամին Վալոնիայի հանգուցային մայրուղիներում, որոնք ձգվում են դեպի Բրյուսել, Նամյուր, Լիեժ եւ այլ խոշոր քաղաքներ, գոյացել են խցանումներ, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է 280 կիլոմետրի, հայտնել է RTBF հեռուստաալիքը:

Ճանապարհներին տիրող իրադրությունը փոքր-ինչ մեղմացնում է այն փաստը, որ մարդկանցից շատերը մայիսի 31-ի առավոտյան ընդհանրապես չեն գնացել աշխատանքի:

Բրյուսելում արհմիությունները մտադիր են ցույց անցկացնել 10 հազար մարդու մասնակցությամբ՝ ամբողջ երկրից, բայց դեռեւս պարզ չէ, թե ինչպես նրանք կկարողանան հասնել քաղաքի կենտրոն:

Օդանավակայանների վարչակազմը նախազգուշացրել է երկրի օդային նավահանգիստների աշխատանքում հնարավոր խափանումների մասին: Դպրոցներն ու հիվանդանոցները հիմնականում աշխատում են:

Գործադուլի գլխավոր նպատակն այն է, որ կառավարությունը վերանայի պետական ծառայությունների վերակազմման եւ օպտիմալացման պլանները՝ ծախսերը կրճատելու նպատակով, ինչը կարող է հանգեցնել աշխատանքից ազատումների: Բացի այդ, արհմիությունները պահանջում են հրաժարվել սոցիալական բարեփոխումից, որը նախատեսում է աշխատանքային շաբաթվա տեւողության ավելացում 38-ից մինչեւ 40 ժամ, կենսաթոշակային տարիքի բարձրացում, ինչպես նաեւ գործազրկության գծով նպաստների համակարգի բարեփոխում, ինչը պետք է ավելի ակտիվ խթանի աշխատանքի որոնումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում