ԵԱՏՄ-ն Սերբիայի հետ բանակցություններ կսկսի առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ն Սերբիայի հետ բանակցություններ կսկսի առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Այսօր որոշում է ընդունվել Սերբիայի Հանրապետության հետ բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների կողմից այդ երկրի հետ առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ»,- ասել է Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսի 31-ին Աստանայում կայացած նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԵՏԲԽ-ի ընդլայնված կազմով նիստում, Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում: «Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի ձեզ հրավիրել մեր հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում