«Շիրակացու օրեր». Չարենցի հիշատակին նվիրված փառատոնը հատեց եզրագիծը

«Շիրակացու օրեր». Չարենցի հիշատակին նվիրված փառատոնը հատեց եզրագիծը

Անանիա Շիրակացու անվան ճեմարանում եզրագիծը հատեց «Շիրակացու օրեր» փառատոնը։ Այն 23-րդն էր և նվիրված էր Եղիշե Չարենցի հիշատակին։ Հարկ է նշել, որ փառատոնը տարեցտարի ավելի շատ մասնակիցների է ընդգրկում։ 1992 թվականի ապրիլին, երբ տեղի ունեցավ «Շիրակացու օրեր» անդրանիկ փառատոնը, այն տևեց ընդամենը երկու օր, և ավելի շատ նման էր գիտաժողովի կամ կոնֆերանսի, քան «օրերի»։ Հետո, երբ այդ միջոցառմանը մասնակցելու ցանկացողների թիվն ավելացավ, «օրերին» հատկացվեց մեկ շաբաթ, ապա՝ մեկ ամիս։ Արդեն քանիերորդ տարին է, որ «Շիրակացու օրերը» տևում են մի ամբողջ կիսամյակ։ Սակայն, հավանական է, որ այդ ամիսներն էլ չբավավարեն, քանի որ օր-օրի ավելանում է մասնակիցների, միջոցառումների թիվը, փոխվում բնույթը, մանավանդ, որ կրթօջախի բոլոր երեք դպրոցներն էլ Միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատելու հավաստագիր ունեն։ Այդ առնչությամբ, բնական է, որ փ? ?խվում են փառատոնին ներկայացվող պահանջները։

23-րդ փառատոնի շրջանակներում անցկացվեցին զանազան մրցույթներ, վիկտորինաներ, որոնց ընթացքում բացահայտվեցին ապագա ֆիզիկոսներ ու բնագետներ, պատմաբաններ ու աշխարհագրագետներ, մաթեմատիկոսներ ու ծրագրավորողներ։

Գեղեցիկ էին ու անկրկնելի նաև առանձին ամբիոնների կողմից կազմակերպված առարկայական օրերը, որանք ճեմարանականներին վարակում էին այդ առարկաների շնչով։ Այդ առումով անմոռանալի էր հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը, որին սաները նախապատրաստվել էին առանձնակի սիրով ու նվիրումով։ Նույնը կարելի է ասել մայրենի լեզվին նվիրված շաբաթի մասին, որկ վերածվեց հայոց դպրության իրական տոնի։ Տպավորիչ էր Հրանտ Մաթևոսյանին նվիրված հանդիպում-քննարկումը, քնարերգության օրը։

Կենսաբանության ամբիոնը փառատոնի մասնակից սաներին ուղղորդել էր հետազոտությունների, որոնք նվիրված էին համամարդկային կարևորագույն բնապահպանական խնդիրներին։ Արդյունքում ունեցանք համընդհանուր հետաքրությանն արժանացած մի շարք միջոցառումներ։ Կենասաբաններն ու գեղեցիկի ամենագիտակ մասնագետները կազմակերպեցին «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի ազգային փուլը և նորովի ներկայացան միջազգային բնապահպանության ասպարեզում։ Կենսաբաններն ակտիվ մասնակցություն ունեցան առողջ ապրելակերպի և բարեկեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված Ճեմարանը դեմ է ծխելուն՚ ակցիային։ Ներկայացվեցին մի շարք հետազոտական աշխատանքներ՝ թեմատիկ միավորների շրջանակներում։

Կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի ամբիոնների համատեղ կազմակերպած մրցույթ-վիկտորինան կրում էր «Այստեղ հատվում են բնագիտության սահմանները» խորագիրը։ Սաները բուռն քննարկումների ու մտորումների եզրագծում բազմաթիվ հատույթներ անցկացրեցին ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի միջև։ Տեղի ունեցավ նաև «Սովորում ենք Օհմի օրենքը» խորագրով մրցույթը, որին մասնակցեցին ճեմարանի իններորդ դասարանների սաները։

Քիմիայի ամբիոնը ճեմարանականների համար կազմակերպել էր «Պատանի բնագետ» մրցույթը, «Սպիրտներ» բեմականացված միջոցառումը, «Հետաքրքրաշարժ քիմիա» խաղ-վիկտորինան, որոնց ընթացքում բացահայտվեցին այդ նյութերի զամանալի հատկությունները, քիմիական վերափոխումները, նրանց դերը մարդու կյանքում և առօրյայում։

Ապագա մաթեմատիկոսները, մասնակցելով «Այս զարմանալի տարօրինակ մաթեմատիկան» միջոցառմանը, բացահայտեցին թվերի աշխարհի բազմաբնույթ գաղտնիքները։

Ապագա պատմաբաններն իրենց հետազոտման առարկա էին ընտրել երկրի սահմանադրությունը, և այն կարծիքի էին, որ իրավական պետության հիմքը ուսումնասիրել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, անգամ անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրաքվեին։

Մի շարք թեմատիկ միջոցառումներ կազմակերպեցին ռուսաց լեզվի ամբիոնի աշխատակիցները։ Մասնավորապես, մեծ հետաքրքրություն առաջացրեց ռուսիստների կազմակերպած «Արվեստը մեր կողքին», «Աշխարհը նկարչի աչքերով», «Կանգ առ ակնթարթ, դու չքնաղ ես…» ցուցահանդեսները, որոնց շրջանակներում ճեմարանականները եղան Մատենադարանում, Ազգային պատկերասրահում։ Բացի այդ ամբիոնի հմուտ մասնագետները մի շարք հետաքրքիր բաց դասեր անցկացրեցին, այդ թվում՝ ճեմարանից դուրս։

Աշխարհագրագետները, ի թիվս մի շարք հետաքրքիր զեկուցումների, հանրության դատին էին ներկայացրել թեմատիկ պաստառներ՝ նվիրված հրաբուխին ու երկրաշարժերին, լճերին ու գետերին, հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհին։ Ոչ ոքի անտարբեր չթողեցին «Խոսում են Հայաստանի քարերը», «Մարդը», «Մոլորակի օր» և այլ միջոցառումներն ու վիկտորինաները:

«Գեղեցիկի աշխարհ՚ ամբիոնը, հավատարիմ իր կոչմանը, մի շարք միջոցառումներ կազմակերպեց, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Մասնավորահես, ՙՃախրող թևեր՚ վերտառությամբ ցուցահանդեսի շխնորիվ ճեմարանականներն իմացան, որ իրենց կողքին աշխատում եմ շնոհաշատ մանկավարժներ, ուսուցիչներ, աշխատակիցներ։ Մեկը ներկայացրել էր իր ստեղծած տիկնիկները, մյուսը՝ իր ձեռագործած իրերը, մեկ ուրտշն իր կարած զգեստը, մյուսը՝գեղանկարներն ու մետաղի վրա կատարված գործերը։

Իհարկե, փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ճեմարանի «Առողջ ապրելակերպ և ֆիզիկական դաստիարակության» ամբիոնի աշխատակիցները։ Թերևս նրանց կազմակերպած ֆուտբոլի ու բասկետբոլի, վոլեյբոլի ու սպորտլանդիայի մրցումներն ամենաաշխույժն ու մարդաշատ էին։

Փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ փառատոնի դափնեկրի դիպլոմներ հանձնվեցին փառատոնի կազմակերպման և անցկացման ժամանակ առավել աչքի ընկած ուսուցիչների։ Մի քանի տասնյակ մասնակիցների՝ սաների և մանկավարժների հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր։

Վերջում ներկաների դատին ներկայացվեց «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի քառակի դափնեկիր ճեմարանի թատերական ստուդիայի հերթական պրեմիերան՝ռոււս մեծ դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» դրաման, որը բեմադրել է ստուդիայի հիմնադիր Գարիկ Ղազարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում