Մամեդովի հայտարարությունն ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Մամեդովի հայտարարությունն ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն, որում հաստատվել են Վիեննայի պայմանավորվածություններն՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև այն, որ կողմերը  համաձայնել են  ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: 

Զախարովան կոչ է արել առաջնորդվել  հայտարարության բնօրինակով, ոչ թե հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձեր հիշեցնողներով. «Կա հստակ հայտարարություն, որը հրապարակվել է, այն հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է առաջնորդվել դրանով, և ոչ թե կամայական մեկնաբանություններով կամ ինչ-որ մեկի «այլասերված» մեկնաբանություններով»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ասել էր, թե Սանկտ-Պետերբուրգում կողմերը հասել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին պայմանավորվածության։

Ի դեպ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անհիմն և  ոչ պրոֆեսիոնալ վերլուծություն է որակել խոսակցությունները, թե ՌԴ-ը ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձևաչափի մտադրություն ունի:

Համապատասխան հատվածը 57:51-ից

Հետևեք մեզ նաև Telegram-ում