«Հայկական ժամանակ». Բրիտանացիների հանրաքվեից էլի մենք ենք տուժում

«Հայկական ժամանակ». Բրիտանացիների հանրաքվեից էլի մենք ենք տուժում

«Երեկ ամփոփված հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիայի բնակչությունը 52 տոկոս-48 տոկոս հարաբերակցությամբ քվեարկել է եվրամիությունից դուրս գալու օգտին, և դա երեկ ամենաքննարկվող թեման էր միջազգային հանրության շրջանում:

Թե ինչպիսի հետևանքներ դա կունենա՝ պարզ կդառնա հետագայում, սակայն արդեն երեկ համաշխարհային շուկաները ցնցում էին ապրում: Մասնավորապես դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվել են ինչպես եվրոն, այնպես էլ ֆունտ ստեռլինգը: Որքան էլ տարօրինակ հնչի, հանրաքվեն ուղղակի ազդեցություն է թողնելու նաև Հայաստանի վրա:

Արդեն երեկ կտրուկ նվազել են մեր տնտեսության վրա ուղղակի ազդեցություն է թողնող ապրանքների գները: Նավթը 51 դոլարից դարձել է 48.4 դոլար, իսկ պղինձը էժանացել է մոտ 100 դոլարով կամ 2.2 տոկոսով:

Ու եթե այս գները երկար պահպանվեն, դա բացասական հետևանքներ կունենա մեր տնտեսության համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում