Վրաստանի արևմուտքում հեղեղումներ են
09/07/2016 13:42
Նմանատիպ
Վրաստանի արևմուտքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևների և հունից դուրս եկած գետերի հետևանքով հուլիսի 9-ին հարյուրավոր մասնավոր տների առաջին հարկեր հայտնվել են ջրի տակ: Քանդվել ու վնասվել են շուրջ մեկ տասնյակ կամուրջներ` նախատեսված հետիոտների և ավտոմեքենաների համար: Տեղական իշխանությունները լրագրողներին հայտնել են, որ ամենաշատը վնաս են կրել Սամեգրելոյի և Իմերեթիի շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մի շարք շրջաններում վնասվել են էլեկտրահաղորդման լարեր, տասնյակ գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի այն շրջաններ, որոնք վնաս են կրել` տեղում ծանոթանալու հեղեղումից հետո ստեղծված վիճակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում