ԻՊ-ի հաքերները կործանել են մի շարք ադրբեջանական ընկերությունների կայքեր

Team Sistem Dz-ը, որն իրեն ներկայացնում է որպես «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հաքերային խումբ, կործանել է մի շարք ադրբեջանական ընկերությունների կայքեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, ադրբեջանական NurgՖn ընկերությունների խմբի մի շարք ձեռնարկությունների կայքերում տեղադրվել է I love the Caliphate State Islamic country լոզունգը:Բացի այդ, կայքերում տեղադրվել է տեսահոլովակ, որն անդրադարձնում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Բոլոր կայքերում տեքստերն ու տեսանյութը նույնն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում