Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ընդդիմադիր Գեթուլլահ Գյուլենը լքել է ԱՄՆ-ը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը լքել է Ամերիկայի Միացյալ Նահանգները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, հաղորդում է, որ թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, ով, ինչպես կարծում են Թուրքիայում, կապ ունի պետական հեղաշրջման փոր ձի հետ, կարող էր լքել ԱՄՆ-ը և ուղևորվել Ավստրալիա, Մեքսիկա, Կանադա կամ Եգիպտոս:

Թուրքիայի իշխանություններն արդեն Գյուլենին հանձնելու պաշտոնական հայտ են ներկայացրել Վաշինգտոնին: Այս շաբաթ ԱՄՆ են ծրագրում ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էվքան Ալան և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Գյուլենը համարվում է չափավոր իսլամի գաղափարախոսության հիմնադիր: 1999թ. նա վտարվել է Թուրքիայից և ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում