Պուտինը Ղրիմը միացրել է Հարավային օկրուգին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ղրիմի դաշնային օկրուգը լուծարելու և այն Հարավային օկրուգում ընդգրկելու մասին, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Կատարված փոփոխություններից հետո Հարավային օկրուգում ներառվել է դաշնային ութ սուբյեկտ, երեք հանրապետություն (Ադիգեա, Կալմիկիա, Ղրիմ),  Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերը, Կրասնոդարի երկրամասը  և Սևաստոպոլ քաղաքը:

Վերակազմավորված օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Վլադիմիր Ուստինովը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում