Պուտինի օգոստոսյան գրաֆիկում Թուրքիա այց նախատեսված չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսյան գրաֆիկում  Թուրքիա  այց նախատեսված չէ, ուստի դժվար թե նախագահը ներկա գտնվի Թուրքիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը, թեպետ ոչինչ չպետք է բացառել: Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես չգիտեմ: Նման այց գրաֆիկում չկա, ուստի չեմ կարծում, որ նման բան կլինի, մյուս կողմից ոչինչ չպետք է բացառել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ օգոստոսի 31-ին Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում և  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրի Թուրքիա` դիտելու վերոնշյալ ընկերական մրցավեճը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում