Իրանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսեն Փաք Այինի դիվանագիտական առաքելության ժամկետը լրանալու կապակցությամբ նրան այդ պաշտոնում կփոխարինի Իրանի խորհրդարանում Ուրմիայից նախկին պատգամավոր Ջավադ Ջահանգիրզադեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը` նշելով, որ Ջահանգիրզադեն եղել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ:

Մոհսեն Փաք Այինը Ադրբեջանում Իրանի դեսպան է հանդիսանում 2012 թվականի հոկտեմբերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում