ԱՄՆ-ը կասկածի տակ է առել Ռուսաստանի կողմից Իրանի ավիաբազայի օգտագործման օրինականությունը

ԱՄՆ-ը կասկածի տակ է առել Ռուսաստանի կողմից Իրանի ավիաբազայի օգտագործման օրինականությունը

ԱՄՆ-ը պարզում է, թե օրինական է արդյոք Ռուսաստանի կողմից Իրանի ռազմական ավիաբազայի օգտագործումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի տեսակետից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներին:

«Եթե այդ մասին (Ռուսաստանի կողմից Իրանի ավիաբազայի օգտագործումը) հաղորդումները ճիշտ են, դա կարող Է լինել ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 22311 բանաձեւի խախտում, որն արգելում է Իրանին մարտական ինքնաթիռների վաճառքները կամ մատակարարումներն առանց Անվտանգության խորհրդի հավանության»,- հայտարարել  է դիվանագետը:

Օգոստոսի 16-ին ավելի վաղ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցավալի է համարում Ռուսաստանի կողմից Իրանի Համադան ավիաբազայի օգտագործման փաստը: Պետքարտուղար Ջոն Քերին, Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել իրանական ավիաբազայից ռուսական ռմբակոծիչների թռչելու առնչությամբ:

Օգոստոսի 16-ին ՌԴ-ի պաշտանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսական Տու-22Մ3 եւ Սու-34 ռմբակոծիչները, թռչելով Իրանի Համադան օդանավակայանից, ԻՊ-ի օբյեկտներին հարվածներ են հասցրել Սիրիայի Հալեպի, Դեր Զորի եւ Իդլիբի նահանգներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում