Իրանի խորհրդարանում հերքել են Ռուսաստանին ռազմակայանի տրամադրումը

Իրանի խորհրդարանում հերքել են Ռուսաստանին ռազմակայանի տրամադրումը

Իրանը ռազմաբազա չի հանձնել Ռուսաստանի կամ որեւիցե այլ երկրի տնօրինությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Լարիջանին դա ասել է օգոստոսի 17-ին ի պատասխան պատգամավորներից մեկի դիտողությանը, որը հիշեցրել է, թե Իրանի Սահմանադրության հոդվածներից մեկն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա բազաների տեղակայում՝ նույնիսկ խաղաղ նպատակներով:

Նախօրյակին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներն առաջին անգամ Իրանի օդանավակայանն օգտագործել են Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում