Թուրքիան հայտարարել է Սիրիա իր ներխուժումը Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված լինելու մասին

Թուրքիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի կառավարություններին տեղեկացրել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ռուսաստանցի փորձագետ Իվան Ստարոդուբցեւը գտնում է, որ Սիրիայում թուրքական զորքերի ներկայիս գործողությունը հանդիսանում է ռուս-թուրքական մերձեցման պտուղ:

«Թուրք-ռուսական հարաբերությունների վերակենդանացումից հետո Մոսկվան եւ Անկարան շփման ընդհանուր կետեր գտան Սիրիայի հարցում, իսկ թուրքական զորքերի ներկայիս գործողությունը Սիրիայում հանդիսանում է հենց ռուս-թուրքական այդ մերձեցման պտուղը», -համոզմունք է հայտնել նա:

Ռուս փորձագետը, ուղղակիորեն չխոսելով այն մասին, որ Ռուսաստանը մասնակցում է այդ գործողությունում, այդուհանդերձ հասկացնել է տվել, որ Մոսկվան դուրս չի մնացել սիրիական սցենարի նոր գալարից:

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սայգինն էլ գտնում է, որ այսօր Անկարան ավելի շատ կռվում է ոչ թե «Իսլամական պետության» (ԻՊ), այլ քրդերի դեմ:

«Թուրքիան բազմիցս հայտարարել էր, որ իր զինված ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ: Իսկ իրականում պարզվել էր, որ մարտական գործողությունները տարվել են քրդերի դեմ: Վերջերս Թուրքիայի ԶՈւ-ն հարված էր հասցրել միաժամանակ եւ ԻՊ-ի, եւ քրդական ինքնապաշտպանական ուժերին», -հիշեցրել է նա:

Սայգինը նշում է, որ այս անգամ եւս իրավիճակը կրկնվում է:

«Թուրքական իշխանությունների համար կենսականորեն կարեւոր է մաքսիմալ չափով թուլացնել ոչ այնքան ԻՊ-ին, որքան քրդերին, որոնք շատ մոտ են կանգնած լիարժեք ինքնավարության ստեղծմանը Սիրիայում», -համոզմունք է հայտնել քաղաքագետը:

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի կառավարություններին տեղեկացրել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ռուսաստանցի փորձագետ Իվան Ստարոդուբցեւը գտնում է, որ Սիրիայում թուրքական զորքերի ներկայիս գործողությունը հանդիսանում է ռուս-թուրքական մերձեցման պտուղ:

«Թուրք-ռուսական հարաբերությունների վերակենդանացումից հետո Մոսկվան եւ Անկարան շփման ընդհանուր կետեր գտան Սիրիայի հարցում, իսկ թուրքական զորքերի ներկայիս գործողությունը Սիրիայում հանդիսանում է հենց ռուս-թուրքական այդ մերձեցման պտուղը», -համոզմունք է հայտնել նա:

Ռուս փորձագետը, ուղղակիորեն չխոսելով այն մասին, որ Ռուսաստանը մասնակցում է այդ գործողությունում, այդուհանդերձ հասկացնել է տվել, որ Մոսկվան դուրս չի մնացել սիրիական սցենարի նոր գալարից:

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սայգինն էլ գտնում է, որ այսօր Անկարան ավելի շատ կռվում է ոչ թե «Իսլամական պետության» (ԻՊ), այլ քրդերի դեմ:

«Թուրքիան բազմիցս հայտարարել էր, որ իր զինված ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ: Իսկ իրականում պարզվել էր, որ մարտական գործողությունները տարվել են քրդերի դեմ: Վերջերս Թուրքիայի ԶՈւ-ն հարված էր հասցրել միաժամանակ եւ ԻՊ-ի, եւ քրդական ինքնապաշտպանական ուժերին», -հիշեցրել է նա:

Սայգինը նշում է, որ այս անգամ եւս իրավիճակը կրկնվում է:

«Թուրքական իշխանությունների համար կենսականորեն կարեւոր է մաքսիմալ չափով թուլացնել ոչ այնքան ԻՊ-ին, որքան քրդերին, որոնք շատ մոտ են կանգնած լիարժեք ինքնավարության ստեղծմանը Սիրիայում», -համոզմունք է հայտնել քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում