Վրաստանում ավարտվում է Հայաստան տանող ճանապարհի վերականգնումը

Մոտ ժամանակներս կավարտվի Փոնիչալա – Մառնեուլ – Գուգութ միջազգային նշանակության ճանապարհի (վրաց-հայկական սահման) վերականգնումը, որը գտնվում Է Վրաստանի արեւելյան շրջանում: Դա ամենակարճ ուղին Է, որը Քվեմո Քարթլիի տարածաշրջանը եւ Հայաստանը կապում Է Թբիլիսիի հետ: 19,1 մլն լարի (մոտավորապես 8,3 մլն դոլար) արժողությամբ նախագիծն իրականացնում է Վրաստանի տա րածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագծի շրջանակներում Բոլնիսի եւ Դմանիսի մունիցիպալիտետներում կնորացվեն ճանապարհի պատվածքը, ավտոտաղավարները, հասարակական տրանսպորտի կանգառների հարթակները, ճամփեզրերը, կտեղակայվեն ճանապարհային նշաններ, կբարեկարգվեն կեղտաջրերի առուները, տեղական նշանակության ճանապարհներին միացումները, ինչպես նաեւ տեղացի բնակիչների բակերի ուղեմուտքերը եւ այլ կառույցներ: Փոնիչալա – Մառնեուլ – Գուգութ մայրուղու 300-մետրանոց հատվածում ճանապարհի հիմքի ստեղծումը Վրաստանում առաջին անգամ կատարվում Է նորաստեղծական մեթոդով:

Մեթոդի Էությունը ճանապարհի հիմքի խտացման ավելացումն Է՝ դրա հուսալիության բարելավման եւ շահագործման ժամկետի մեծացման համար: Նորաստեղծական մեթոդը հնարավորություն Է ընձեռում ճանապարհը վերականգնել ավելի արագ ու Էժան, իսկ այդ մեթոդով կառուցված ճանապարհի հիմքն ավելի կայուն Է եւ ամուր, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում