ԱՄՆ-ը 3 մլն դոլարի պարգեւ է հայտարարել ԻՊ-ին միացած տաջիկ գնդապետի համար

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են 3 միլիոն դոլար վճարել տաջիկ փախստական գնդապետ Գուլմուրոդ Խալիմովի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար, որը միացել Է «Իսլամական պետությանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարձատրությունը կտրվի «Պարգեւներ հանուն արդարության» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում Է Պետական դեպարտամենտի Դիվանագիտական անվտանգության բյուրոն»,- «Ռադիո Օզոդի»-ին («Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայություն) հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Քուրտ Ռայսը:

Նրա խոսքով՝ Տաջիկստանի ներքգործնախարարության Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին հրամանատարը 2003 – 2014 թվականներին ահաբեկչության դեմ պայքարի մեթոդներ Է ուսանել վարժանքների ամերիկյան կենտրոններում:

Խալիմովը կորել Է 2014 թվականի ապրիլի վերջին, իսկ մեկ ամիս անց հայտնվել Է Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում