ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարները Պոտսդամում կքննարկեն քաղաքական ճգնաժամների լուծման ուղիները. Շտայնմայեր

Հրատապ օրակարգի բոլոր հիմնական հարցերը ծրագրվում Է քննարկել Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ խորհրդում: Այդ մասին հայտնել Է հանդիպման տանտեր, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Պոտսդամում:

«Ճգնաժամերով ընդգրկված ներկայիս աշխարհում ԵԱՀԿ-ի դերը, հավանաբար, ավելի կարեւոր է, քան երբեւԷ. դա վերաբերում Է ճգնաժամային կառավարմանն Ուկրաինայի արեւելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում եւ Եվրոպայի այլ հակամարտություններում, ինչպես նաեւ խաղաղության եւ անվտանգության ապահովմանը»,- օգոստոսի 31-ին հայտարարել Է նախարարը, նրա խոսքը մեջբերում Է Գերմանիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի պատվիրակությունը ծրագրում Է Պոտսդամում քննարկել այս բոլոր կարեւոր թեմաները, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության եւ փախստականների հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում