Անկարայում ԻՊ-ին պատկանող դպրոց է հայտաբերվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախորդ շաբաթ կազմակերպված հակաահաբեկչական գործողության ժամանակ «Իսլամական պետությանը» (ԻՊ- IŞİD) պատկանող դպրոց է հայտնաբերվել:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անկարայում որպես գրախանութ հայտնի հինգհարկանի շենքը իրականում օգտագործվել է խմբավորման անդամ 30 երեխաներին համապատասխան կրթություն տալու նպատակով:

Պարզվել է, որ 9-17 տարեկան 30 երեխա, որոնցից 25-ը՝ աղջիկ, գիշերօթիկ կրթության սկզբունքով ապրել են նշյալ շենքում: Խմբավորումը ամսական 4000 լիրա է վճարել «գրախանութի» վարձակալման համար: Երեխաները նշյալ դպրոց են ընդունվել սոցիալական ցանցերում տեղ գտած հայտարարության շնորհիվ: Իսկ ուսումնառության վերջում նրանց համապատասխան վկայական էր տրամադրվելու:

Դպրոցն հայտնաբերելուց հետո Երեխաները վերադարձվել են իրենց ծնողներին կամ հարազատներին: Նրանց մի մասի ծնողներն, ինչպես պարզվել են, դատապարտված են և գտնվում են անազատության մեջ:

Նշենք, որ անցյալ շաբաթ Չուբուքի և Ալթընդաղի տարածքում գտնվող 7 շրջաններում ԻՊ-ի դեմ ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ևս 17 մարդ էր ձերբակալվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում