Իրանի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհին՝ միավորվել սաուդյան իշխանությունների դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ Է արել մուսուլմանական երկրներին՝ միավորվել եւ պատժել Սաուդյան Արաբիային նրա կատարած հանցագործությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարածաշրջանի երկրները եւ իսլամական աշխարհը պետք Է համակարգեն ջանքերը՝ խնդիրները կարգավորելու եւ սաուդյան իշխանություններին պատժելու համար,-ասել Է Ռոուհանին՝ սեպտեմբերի 7-ին ելույթ ունենալով իրանական կառավարության անդամների առջեւ:-Եթե սաուդյան կառավարության հետ կապված խնդիրը սահմանափակվեր սոսկ հաջի կազմակերպմամբ, հնարավոր կլիներ լուծում գտնել, բայց, ցավոք, սաուդյան իշխանությունները հանցագործություններ են կատարում տարածաշրջանում, պաշտպանում են ահաբեկչությունը եւ մուսուլմանների արյունն են թափում Իրաքում, Սիրիայում եւ Եմենում»:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Ռոուհանիի հայտարարությունը հնչել Է հաջի սկսվելու նախօրեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում