Իրանի համար նշանակություն չունի՝ ով կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը. Ռոուհանի

Իրանի համար կարեւոր չէ՝ ով կհաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք ընտրություններին հետեւում ենք ամբողջ աշխարհում, ոչ միայն ԱՄՆ-ում»,- ասել է նա Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում:

«Մեզ համար կարեւոր չէ՝ ով կընտրվի ԱՄՆ-ում, որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում: Մեզ համար ամենակարեւորը մեր ազգային շահերն են»,– հավելել է Ռոուհանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում