Նախարարների պաշտոնանկությունները կապված չեն նրանց անձերի հետ. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ որոշ նախարարների պաշտոնանկությունները կապված չեն կոնկրետ անձանց հետ: «Երբեք անձերի մասին չեմ խոսել, այլ` երեւույթներ ի: Այդ անձերն իրենց խնդիրը լուծել են, հիմա նոր խնդիրներ են դրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների հարցին, թե ում էր ուղղված սեպտեմբերի 27-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Էդուարդ Շարմազանովի հնչեցրած «Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն չի լինում» արտահայտությունը, նա պատասխանեց.

«Նրանք հիմնականում ընդդիմադիրների շարքում են, քաղաքական մեկնաբանների, միգուցե ձեր, միգուցե մեր, բոլորի. հիմա ես չեմ ուզում ինչ-որ շրջանակների մեջ դնել: Դա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր կարծեցին, որ սեպտեմբերյան փոփոխությունը հեղափոխություն է կամ նոր կառավարությունը հնի շարունակողը չէ, սրա քաղաքական պատասխանատուն այլ է: Սա սեպտեմբերյան բարեփոխում է, փոփոխությունների փուլ է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում