Իզմիրում գյուլենականության մեջ կասկածվող գիտնականներ են ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում գյուլենական համայնքի (FETÖ) կամ այլ կերպ ասած՝ «զուգահեռ կառույցի» (PDY) հետ կապված հետաքննության շրջանակներում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել:

Միջանկյալ նշենք, որ գյուլենական համայնքը կազմում են իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժման հետևորդներն ու համակիրները, որոնք Թուրքիայում ընկալվում են որպես հակաիշխանական ուժ ու որակվում որպես ահաբեկչական կառույցի անդամներ:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան Էգեյան համալսարանի աշխատակից մտավորականների դեմ կազմակերպված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ նաև պրոֆեսորներ:

Ձերբակալվածները Իզմիրի, Բալըքեսիրի, Անկարայի և Մանիսայի բնակիչներ են: Նշվում է, որ նրանք օգտվել են գյուլենական համայնքի համար հաղորդակցման միջոց հանդիսացող «ByLock» համակարգից, իսկ նրանց մի մասը նախկինում ժամանակավորապես հեռացված է եղել աշխատանքից: Հետաքննության գործում առկա է 23 անձի անում, նրանցից 12-ը դեռևս որոնվում է, գրում է  ermenihaber.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում