Գերմանիայի փոխկանցլերը Թեհրանում բացել է երկկողմ տնտեսական համաժողովը

Գերմանիան շահագրգռված է բարեփոխումների անցկացման ճանապարհին Իրանին աջակցելու հարցում եւ պատրաստ է էլ ավելի մեծ ջանքեր գործադրել երկկողմ առեւտրական հարաբերությունները վերականգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԳՖՀ-ի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Զիգմար Գ աբրիելը հայտարարել է Իսլամական Հանրապետություն իր այցի ընթացքում:

«Քաղաքական տեսանկյունից մենք շահագրգռված ենք Իրանի ներկայիս կառավարությանը աջակցություն ցուցաբերելու հարցում»,– Գաբրիելի խոսքը մեջբերել է DPA գործակալությունը: «Գերմանական տնտեսությունը պատրաստ է էլ ավելի մեծ ջանքեր գործադրել առեւտրական հարաբերությունների վերականգման գործում»,-ընդգծել է նա:

Գաբրիելը Իրանում է գտնվում երկօրյա այցով: Ուղեւորությունից առաջ նա հայտարարել է, որ, տնտեսական հարցերից զատ, մտադիր է Իրանի ղեկավարության հետ քննարկել Սիրիայի հակամարտությունը:

Գերմանիայի փոխկանցլերը հոկտեմբերի 3-ին Թեհրանում բացել է երկկողմ տնտեսական համաժողովը եւ կանցկացնի գերմանա-իրանական տնտեսական հաձնաժողովի՝ վերջին 15 տարվա ընթացքում առաջին նիստը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում