AM | RU
USD
EUR
RUB

Թշնամու քարոզչությունն անգամ չպետք է քննարկվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայատյաց քարոզչության ակտիվացման, «Իսկանդեր» համալիրի հայտնվելուց հետո մեկնաբանությունների և ադրբեջանական մամուլի հրապարակումները հայկական ԶԼՄ-ներում արտատպելու վտանգների մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

- Պարոն Մելիք-Շահնազարյան, վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ավելացրել են հակահայկական քարոզչության չափաբաժինը։ Ակտիվություն է նկատվում նաև ադրբեջանա-արցախյան սահմանում։ Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել, սպառնալիքները կրկին շատանու՞մ են։

- Հետապրիլյան զարգացումների տրամաբանությունն ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի փաստացի դադարեցումը, կարծես, տեղեկատվական վակուում է առաջացրել թեման լուսաբանող ադրբեջանական լրատվամիջոցների և փորձագետների շրջանում։ Հայկական պետությունների և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև դիվանագիտական հարթակներում ընթացող գործընթացների գրեթե զրոյական արդյունքը զրկել է նրանց սենսացիոն լուրերով ու մեկնաբանություններով հանդես գալու հնարավորությունից։ Այս փաստը լուրջ հարված է դարձել թե՛ այդ լրատվամիջոցների այցելությունների, և թե՛ դրանց ղեկավարների հասարակական կարևորության և հեղինակության համար: Առաջացած խնդիրը քողարկելու համար ադրբեջանական մամուլը որոշել է տեղեկատվական նոր առիթներ գտնել և կրկին ակտիվացնել իր հայատյաց քարոզչությունը։ Հատկապես հիմա, երբ Արդբեջանի հանրությունն այլևս փակված է համարում իրենց երկրում սահմանադրական փոփոխությունների էջը, այդ խնդիրն առավել մեծ կարևորություն է ստացել Ալիևի վարչակազմի համար։ Հանրությանը պետք է զբաղեցնել և կրկին առաջին պլան է գալիս ղարաբաղյան հակամարտության թեման։

- Հատկապես հետաքրքիր էին հայկական Զինված ուժերում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հայտնվելու մասին լուրի մեկնաբանությունները ադրբեջանական մամուլում։ Բաքվում, կարծես, համոզված են, որ իրենք կարող են «Իսկանդերներին» հակադրվելու միջոց գտնել…

- Թող այդպես կարծեն։ Անկեղծ ասած՝ ես համոզված եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ այս ոլորտում անհուսորեն ետ են մնացել մեզանից։ Բայց նրանք չեն կարող խոստովանել դա իրենց հասարակությանը։ Այդ իսկ պատճառով տարբեր հեքիաթներ են հորինում այն մասին, իբր «Իսկանդեր» համալիրն իրականում Հայաստանին չի պատկանում, փչացած է, մուլյաժ է և այլն։ Հիմա էլ սկսել են խոսել պաշտպանիչ միջոցներ ձեռքբերելու մասին՝ կրկին հիմնական շեշտը դնելով իրենց երևակայության և ցանկությունների, բայց ոչ երբեք՝ իրական հնարավորությունների վրա։ Սա իրենց խնդիրն է, որը, կարծում եմ, մեզ այդքան էլ չպետք է հուզի։ Կարևորը թշնամու քարոզչական թեզերի բացահայտումն է։ Պետք է ամեն ինչ անել, որ Ալիևի հորինած հեքիաթները պատմվեն միայն Ադրբեջանում։

- Դուք կարծում եք, որ նրանց հեքիաթներին հավատում են նաև Հայաստանու՞մ։

- Համենայն դեպս, մենք դրանք քննարկում ենք։ Եվ դա արդեն խնդիր է։ Եկեք խոսենք ամենաթարմ օրինակի մասին: Խոսենք հայկական կայքերից մեկում հրապարակված մի հարցազրույցի մասին, որը հայտնի պրոպագանդիստ Օլեգ Կուզնեցովը տվել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Այսօր այդ նյութը թարգմանվել է հայերեն։ Կուզնեցովն ասում է, իբր, սահմանադրական բարեփոխումները Հայաստանում և Ադրբեջանում անցկացվել են միայն մեկ նպատակով՝ որպեսզի Արցախը անցնի Ադրբեջանի հսկողության ներքո։ Օդից վերցված այս պնդումը ադրբեջանական քարոզչության համար շատ հստակ խնդիր է լուծում: Այսպիսով նրանք փորձում են համոզել իրենց հանրությանը, իբր ապրիլին սկսած պատերազմն ու իրենց կողմից հարյուրավոր զոհեր ունենալը ապարդյուն չեն անցել։ Իբր գործընթացը շարունակվում է և շուտով ադրբեջանցիները կհայտնվեն Ստեփանակերտում։ Իսկ ի՞նչ խնդիր է լուծում այդ «վերլուծությունը» հայկական կողմի համար։ Բնականաբար ոչ մի։

Նաև կարևոր է ուշադիր լինել, թե ումից և ինչ փորձագետներից են կարծիք հարցնում ադրբեջանական լրատվամիջոցները։ Այսպես, նույն Օլեգ Կուզնեցովը, բավական հայտնի կերպար է։ Նա ապրում է Վրաստանում, սնվում է Ադրբեջանից ստացվող ֆինանսներով, հանդիսանում է ադրբեջանական SOCAR-ին պատկանող «Կովկաս և Գլոբալիզացիա» («Caucasus & Globalization») ամսագրի խմբագրական խորհրդի անդամ և այլն։ Այսինքն պարզ է, որ նա անաչառ փորձագետ չէ և, հետևաբար, նրա «վերլուծություններն» էլ արժեքավոր չեն կարող լինել։

Այնպես որ խնդիրն իսկապես կա։ Եվ եթե Հայաստանում ադրբեջանական հեքիաթներին հիմա արդեն ոչ ոք չի հավատում, դա դեռ չի նշանակում, որ այլևս կարող ենք հանգիստ լինել։ Պետք է այնպես անել, որ թշնամու քարոզչությունն անգամ չքննարկվի։

Լրահոս
Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. վարչապետին է ներկայացվել ծառայության հաշվետվությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (մաս2) Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan