ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուի ինքնաթիռը Նյու Յորքում դուրս է եկել թռիչքավայրԷջքային գոտուց

ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու հանրապետական սենատոր Մայք Փենսի ինքնաթիռը Նյու Յորքի օդանավակայանում դուրս է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Միջադեպի հետեւանքով ոչ չի տուժել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Օդանավում, որը մեկնել էր Այովայից, գտնվում էր 30 մարդ, այդ թվում՝ սենատորի դուստրն ու կինը: Լրատվամիջոցների հաղորդագրություններում նշվում է, որ Այովայից մեկնումը Նյու Յորքի եղանակային պայմանների պատճառով հետաձգվել էր երկու ժամով:

Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Փենսին եւ ասել, թե ուրախ է, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:

Ինքնաթիռի սեփականատերը, որով թռչում էր Փենսը, մասնավոր ընկերություն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում