AM | RU
USD
EUR
RUB

Քանդելով Երևանը, ջնջում ենք մեր պատմությունը

 
 

Լավ, միթե՞ կարելի է այս աստիճան չսիրել Երևանը, միթե՞ կարելի է այսպես մանրամասն, փողոց առ փողոց, շենք առ շենք ատել Երևանը: Չէ՞ որ նորով ոչ մեկին չես զարմացնի, նորով ոչ մեկին չես գրավի: Չէ՞ որ քաղաքի այցեքարտը սովորաբար լինում են նրա հնամյա կառույցները:

Միթե՞ հնարավոր չէ նորը համատեղել հնի հետ: Հաճախ մի փոքրիկ ու հին երկհարկանի շենքը կարող է մարդու մեջ շատ ավելի մեծ հույզեր առաջացնել, քան 20 հարկանի մի հսկա էշությունը: Հետո էլ զարմանում ենք, թե բա ոնց է ստացվել, որ հազարամյա հնություն ունեցող ժողովուրդ ենք ու առանձնապես հին կառույցներ չունենք:

Այ երևի հենց այսպես է եղել:

Երբ որևէ զգոսաշրջիկ է գալիս Երևան, մենք սովորաբար փորձում ենք նրան ցույց տալ մի այնպիսի հին շինություն, որը կվկայի մեր արմատների, մեր մշակույթի մասին: Իսկ եթե մենք քանդման նման տեմպերով շարունակենք, ապա ի՞նչ ենք ցույց տալու հյուրին մի քանի տարի անց: Նախկին Երևանի նկարնե՞րը:

Չէ որ հին շենքերը սոսկ շենքեր չեն ու դրանք քանդելով, մենք քանդում ենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր արժեհամակարգը ու տեղը փորձում լրացնել ինչ որ նորակառույցներով, որոնք քաղաքը զրկում են դիմագծից, սպանում են կոլորիտը ու վերածում քարերի կույտի, քանի որ զուրկ են վաղօրոք մտածված հատակագծից: Դա երևում է նույնիսկ անզեն աչքով:

Այն ինչ քանդվում է այսօր, երբեք չի վերականգնվի ու այսօրվա կառույցները երբևէ չեն դառնա պատմություն, երբեք չեն վկայի մեր ճարտարապետական ունակությունների մասին, քանի որ դրանք ընդամենը ուրիշներից պատճենահանված գծագրեր են, copy past արած շենքեր:

Այս նորակառույցներում չկա ազգային դիմագիծ, այդ շենքերին չի հաղորդվում մարդկային շունչ, դրանցով չի կերտվում թեկուզ նոր, բայց այնուամենայնիվ արժեհամակարգ ու նկարագիր, պատմություն ու մշակույթ: Դրանք սոսկ բիզնես պրոյեկտներ են, ուրիշ ոչինչ: Թեպետ երբեմն նախանձել կարելի է այդ պրոյեկտն իրականացնողների երևակայությանը: Հաճախ շենքեր են կառուցվում այնպիսի տեղերում, որ մինչ այդ թվում էր, որ այդտեղ նույնիսկ մեկ մեքենա հնարավոր չի լինի կայանել:

Անշուշտ նմուշի համար կթողնեն մեկ կամ երկու հին շենք ու կասեն` ահա մեր պատմական կառույցները: Բայց պատմական կառույցները գեղեցիկ են իրենց համապատասխան կոլորիտով, այլ ոչ ճնշված ու բազմահարկանիների արանքներում սեղմված իրենց ողորմելի տեսքով:

Երեկ ականատես եղանք հին կառույցներից մեկի հերթական փլուզմանը, ավելի ճիշտ պայթեցմանը: Խոսքը Հանրապետության փողոցում գտնվող հին տպարանի մասին է: Հին շենքեր, մի ամբողջ սերունդներ են անցել այդ շենքի կողքով ու…գուցե դադարել են նկատել, քանի որ ժամանակի ընթացքում այն այնքան հարազատ էր դարձել տվյալ միջավայրին, որ մարդը սկսել էր չնկատել այնպես, ինչպես չի նկատում իր հարազատ սեփական մատները: Բայց երեկ այդ մատները կտրեցին ու կտրեցին բարբարոսաբար:

Ապշել կարելի էր, տեսնելով թե ինչպես են օրը ցերեկով, առանց ապահովության կանոնները պահպանելու, առանց ուշադրություն դարձնելու մայթեզրին կայանած մեքենաներին, վերցնում ու…պայթեցնում: Տպավորություն էր, որ քաղաքի տվյալ հատվածը ենթարկվեց ռմբակոծության:

Ու ի՞նչ է լինելու ապագայում այդ շենքի փոխարեն: Կիրականացվի հերթական բիզնես պրոյեկտն ու ուրիշ ոչինչ: Կկառուցվի մի հերթական բազմահարկանի, որը քաղաքի տվյալ փողոցը կդարձնի խեղանդամված ու աղճատված մի անհասկանալի պատկերի:

Ու այս ամենը կատարվում է մեր՝ Երևանցիների աչքի առջև:

Ի դեպ, երևանցի չեն լինում գրանցումով, ոչ էլ ծնունդով: Կարելի է ամբողջ կյանքն ապրել Երևանում, նույնիսկ ծնվել Երևանում, բայց չլինել երևանցի և հակառակը: Երևանցին մտածելակերպ է, ապրելակերպ, կենսաձև: Ախր ոնց ասեմ, որ իսկական երևանցին, իր քաղաքի հետ այդպես չէր վարվի: Այդպես վարվում են նրանք, ովքեր Երևանը դիտում են զուտ իրենց համար որպես նվաճման, առաջխաղացման ու փող կուտակելու մի հարմար հրապարակ:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Բողոքի ակցիա՝ Սեւան-Երեւան ավտոմայրուղում Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում Անձնագրային համակարգում ոստիկանություն կարևոր փոփոխություններ է խոստանում Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ Կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ ԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պետական իրավասու մարմինների լռությունը լրագրողներին ուղղված սպառնալիքների դեպքերին Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan